6 ամսական․ ի՞նչ սնունդ պետք է ընդունի երեխան և ի՞նչ չափաբաժնով

Սնունդ

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

6-րդ ամսում սկսում ենք երեխային հավելյալ սնունդ տալ՝ բանջարեղենային շիլա, որը ներառում է բրինձ և հնդկաձավար: Դրա հետ մեկտեղ կարող ենք փոքր չափաբաժնով տալ միս, իսկ որպես միջուտեստ՝ երեխային միրգ առաջարկել:

Ի՞նչ սնունդ է պետք  բացառել այս տարիքում

Առաջին երկու եռամսյակներում երեխան, կաթից և կաթնախառնուրդից բացի, այլ սնունդ չի ընդունում, նա կարիք չունի նաև լրացուցիչ ջրի, բացառությամբ այն դեպքերի, եթե բժշկի կողմից կա հատուկ ցուցում: Օրինակ՝ կաթնախառնուրդի դեպքում արդեն իսկ նկատելի է, որ բավականաչափ ջուր ենք ավելացնում, ինչը բավարար է՝ երեխայի պահանջը լրացնելու համար։ Նկատենք, որ մայրական կաթը լիարժեք կերպով ապահովում է նորածնի օրգանիզմը անհրաժեշտ ջրով նույնիսկ շոգ եղանակին։

 

Նյութը պատրաստեց Մոնիկա Մամյանը։ 

Գովազդ