Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
7-րդ ամսում հավելյալ սննդի տեսականին դարձնում ենք ավելի բազմազան: Ավելացնում ենք գլյուտեն պարունակող շիլաները, իհարկե եթե երեխան չունի դրանց նկատմամբ անհանդուրժողականություն:
Ի՞նչ սնունդ է պետք բացառել այս տարիքում։
Աղը, շաքարը, մեղրը, սունկը, պահածոները, սուր համեր ունեցող ուտելիքները (կծու, թթու):
Ինչպե՞ս զբաղեցնել այս տարիքի երեխային
3-րդ եռամսյակում լավ կլինի, որ երեխան տարբեր տեսակի սնունդ ձեռքով շոշափի, տանի բերանը և ճանաչի: Կարող եք տարբեր անվտանգ նյութերից (ռեզին, փայտ) առարկաներ տալ երեխային: Ավելի փոքր իրեր տալիս ուշադիր եղեք, բայցև թույլ տվեք՝ երեխան մատներով շոշափի, գլորի դրանք: Կարելի է ցույց տալ նկարազարդ գրքեր, որտեղ պատկերված կլինեն կենդանիներ, մրգեր և զուգահեռ և պատմել երեխային դրանց մասին։ Մատնանշեք դրանց չափսերը, գույները և ձևը:
Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։