Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Երեխան արդեն այս տարիքում կարող է ընդունել բոլոր այն օգտակար սննդատեսակները, որոնք ուտում են մեծահասակները:
Ի՞նչ սնունդ է պետք բացառել այս տարիքում։
Աղը, շաքարը, մեղրը, կծու, թթու, պահածո, սունկ (չհաշված այնպիսի սննդատեսակները, ինչպիսիք են երշիկեղենը, գազավորված ըմպելիքը և այլն):
Այս տարիքում ընդհանրապես ո՞ր դիրքն է երեխայի համար առավել հարմար քնած և արթուն ժամանակ։
Երեխան 4-րդ եռամսյակում քնում է այնպես, ինչպես ցանկանում է, այսինքն՝ ինքն է ընտրում իր քնի հարմար դիրքը: