Ինչպես երեխայի սննդացանկում ընդգրկել հավելյալ կերակրատեսակներ

Սնունդ

Ինչպե՞ս երեխային ծանոթացնել նոր կերակրատեսակների հետ. 5-6 ամսական հասակում բոլոր ծնողների առջև էլ այս հարցն է ծառանում:

Ցանկացած նոր մթերք երեխային սկզբում տվեք շատ քիչ չափաբաժնով` 1-2 թեյի գդալ, իսկ հետո 5-7 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը մինչև տարիքին համապատասխան ծավալին հասնելը:  Հետևեք, թե ինչպես է սննդին արձագանքում երեխայի օրգանիզմը: Խնդիրների դեպքում հետաձգեք նոր փորձերը:

Երեխայի առաջին հավելյալ կերակրատեսակը պետք է պատրաստված լինի միայն մեկ բաղադրիչից:

Նոր հյուրասիրությունը երեխային պետք է տալ կաթով կերակրալուց առաջ, գդալով:

Որոշ ժամանակով հետաձգեք սննդացանկում նոր մթերք ավելացնելը, եթե

Ինչպե՞ս երեխային ծանոթացնել նոր կերակրատեսակների հետ. 5-6 ամսական հասակում բոլոր ծնողների առջև էլ այս հարցն է ծառանում:

Ցանկացած նոր մթերք երեխային սկզբում տվեք շատ քիչ չափաբաժնով` 1-2 թեյի գդալ, իսկ հետո 5-7 օրվա ընթացքում աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը մինչև տարիքին համապատասխան ծավալին հասնելը:  Հետևեք, թե ինչպես է սննդին արձագանքում երեխայի օրգանիզմը: Խնդիրների դեպքում հետաձգեք նոր փորձերը:

Երեխայի առաջին հավելյալ կերակրատեսակը պետք է պատրաստված լինի միայն մեկ բաղադրիչից:

Նոր հյուրասիրությունը երեխային պետք է տալ կաթով կերակրալուց առաջ, գդալով:

Որոշ ժամանակով հետաձգեք սննդացանկում նոր մթերք ավելացնելը, եթե երեխան հիվանդ է կամ նոր է պատվաստվել:

Երեխայի հետ համբերատար եղեք, նորույթ կերակուրը մեկ-երկու անգամ  առաջարկելով դժվար հաջողության հասնեք:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  10-15 փորձից հետո միայն երեխան սովորում է նոր համին: Ուստի մի շտապեք եզրակացնել, որ փոքրիկին տվյալ կերակրատեսակը դուր չի գալիս: Միևնույն ժամանակ, փորձեք հասկանալ, թե ինչն է երեխային դու գալիս և ինչը ոչ ու հարգեք նրա ճաշակը:

Համբերատար կերակրեք երեխային, առանց շտապելու, նաև աստիճանաբար երեխային սովորեցրեք մաքրությանը:

Եթե երեխան այլևս քաղցած չէ ( դարձել է քնկոտ, խուսափում է գդալից կամ գդալը տեսնելով փակում է բերանը), մի պնդեք:

Կերակրեք երեխային այն ժամանակ, երբ նա է ցանկանում: Սակայն աշխատեք դա մշտապես անել նույն ժամին:  Սնվելու ռեժիմը կարող է անհատական լինել, սակայն ցանկալի է պահպանել որոշակի ռեժիմ:

Սովորեցրեք երեխային ուտել աթոռի վրա` դեմքով դեպի ձեզ  նստած:  Կերակրելիս նստեք երեխայի դիմացը, իսկ կերակուրով «բեռնված» գդալը երեխայի դեմքից 30 սմ հեռավորության վրա պահեք: Սկզբնական շրջանում կարող է հարկավոր լինել երկար պոչով գդալ:

Սպասեք, մինչև երեխան կնկատի կերակուրը և կբացի բերանը, նոր միայն սկսեք կերակրել նրան:

Երեխային կերակրեք այն արագությամբ, որով նա պատրաստ է սնվել:  Մի շտապեցրեք նրան: Երկար ժամանակ կպահանջվի, մինչև երեխան սովորի ուտել գդալից և հարմարվի կերակուրի նոր համին:

Թույլ տվեք, որ ձեր կերակրելուն զուգահեռ  երեխան ուտելիքը ձեռքով վերցնի:

Եթե երեխան կամակորություն է անում, մի ստիպեք ուտել, թողեք, որ ինքը որոշի` շարունակի ուտել, թե ոչ:  Սնվելու հետ կապված կամակորությունը շատ երեխաների համար զարգացման նորմալ փուլ է, որը նա կհաղթահարի ժամանակի ընթացքում:

Աշխատեք երեխայի սննդացանկը դարձնել բազմազան` ներառելով նրա սիրելի մթերքները:

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ