Հավի մսով, խնձորով և բրնձով կերակուր փոքրիկի համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները 

Ջուր – 240 մլ

Բրինձ – 150 գ

Հավի ֆիլե – 100 գ

Խնձոր – կես հատ

Գազար – 1 հատ

Հավի արգանակ կամ ջուր – 240 մլ 

 

Պատրաստման ընթացքը

 

1․ Սկզբում կեղևազրկած խնձորն ու գազարը, հավի միսը բաժանում ենք միջին չափսի կտորների։

2․ Բրինձը լվանում ենք մի քանի անգամ, ողողում և դնում կրակի վրա։

2․ Այդ ընթացքում շոգեխաշում ենք գազարը, խնձորն ու հավի միսը։ Դա կպահանջի մոտավորապես 20-25 րոպե: Հիշեք, որ հավի միսը խաշելիս պետք է առաջին 1-2 եռից հետո ջուրը թափել, նորը լցնել։

4․ Երբ պատրաստ լինեն բաղադրիչները, բոլորը խառնում ենք հարիչով և վերածում խյուսի։ 

 

Բարի ախորժակ