Սալորաչրով և բրնձով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ  բաղադրիչները

  • 2 ճ․ գ․ բրինձ
  • 2-3 հատ սալորաչիր
  • 100 գ դդում
  • Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ  

 

Պատրաստման եղանակը

 

Սկզբում սալորաչիրը լվանում ենք։ Լվանալուց հետո վրան լցնում ենք եռման ջուր, թողնում՝ մնա այդպես որոշ ժամանակ, որպեսզի փափկի։ Դրանից հետո լավ մանրացված դդումն ու բրինձը միասին տեղավորում ենք կաթսայի մեջ, ավելացնում անհրաժեշտ քանակությամբ ջուր և դնում մարմանդ կրակի վրա։ Ժամանակ առ ժամանակ  խառնում ենք  ու հետևում եփմանը։ Ընթացքում փափկած սալորաչիրը բլենդերով հարում ենք և լցնում եփման պրոցեսի մեջ գտնվող զանգվածի վրա։ Երբ տեսնենք՝ շիլան արդեն պատրաստ է, ավելացնում ենք ձիթապտղի ձեթը։ Գազօջախի վրայից վերցնելուց հետո հարում ենք ու մատուցում փոքրիկին։

 

Բարի ախորժակ