Բրոկկոլիով, դդմիկով և ծաղկակաղամբով պատրաստված խյուսը փոքրիկի համար սննդարար է ու միաժամանակ առողջարար: Տվյալ երեք բանջարատեսակները պարունակում են ֆիտոնուտրիենտներ, որոնք դրական ներգործություն են ունենում առողջության վրա: Ուտելիքը պատրաստելու համար հարկավոր է վերցնել․
․ 50 գ բրոկկոլի
․ 50 գ դդմիկ
․ 50 գ ծաղկակաղամբ
․ Ձիթապտղի ձեթ
Անհրաժեշտ բանջարեղենը կտրատում ենք, վերածում մանր մասերի և կրկնակի լվանում հոսող ջրի տակ: Եռացող ջրի մեջ տեղափոխում ենք մանրացված բաղադրիչներն ու եփում մինչև պատրաստ լինելը: Խաշած բանջարատեսակները բլենդերի միջոցով հարում ենք, վերածում համասեռ զանգվածի, որից հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ ձիթապտղի ձեթ: Եվս մեկ անգամ խառնում ենք: Խյուսն իսկույն կարող ենք մատուցել երեխային:
Բարի ախորժակ