Եգիպտացորենի մանրահատիկը հարուստ է բարդ ածխաջրերով, իսկ դդումը՝ բջջանյութով։
Սա նշանակում է՝ դդումով համադրված եգիպտացորենի շիլան փոքրիկին կարող է։ հագեցնել։
Ի՞նչ է անհրաժեշտ
2-3 ճ․ գ․ եգիպտացորենի մանրահատիկ
200 գ դդում
Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Սերմերից մաքրված դդումը բաժանում ենք խորանարդների: Դնում ենք գազօջախին ու եփում մարմանդ կրակի վրա մոտավորապես 20 րոպե: Ստուգում ենք, որպեսզի կտորները լիովին փափուկ լինեն: Եգիպտացորենի մանրահատիկը նույնպես եփում ենք դանդաղ կրակի վրա: Դրա համար կպահանջվի մոտ 15 րոպե: Ի դեպ, կարող ենք բաղադրիչները միասին էլ եփել: Պատրաստի բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ձիթապտղի ձեթ: Հարում ենք և ստանում մեր օգտակար սնունդը:
Բարի ախորժակ