Անհրաժեշտ բաղադրիչները
100 գ գազար
50 գ խնձոր
180 գ կարտոֆիլ
250 մլ ջուր
Պատրաստման ընթացքը
Մոտավորապես 20 րոպեում պատրաստվող այս խյուսը հիանալի տարբերակ է փոքրիկի համար։ Խնձորի, գազարի և կարտոֆիլի կտորները տեղավորում եք եռման ջրով լի կաթսայի մեջ։ Բաղադրիչները եփում եք մինչև ամբողջովին փափկելը։ Բանջարեղենն ու միրգը կարելի է նաև շոգեխաշել։ Արդեն պատրաստ վիճակով տեղափոխում եք բլենդերի մեջ և հարում կամ էլ խյուսի վերածում ճզմիչի միջոցով։ Խտությունը կարգավորել հնարավոր է ջրի, կրծքի կաթի, կաթնախառնուրդի, բանջարեղենային արգանակի օգնությամբ։
Բարի ախորժակ