Տանձով և ծաղկակաղամբով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները

 

2 հատ փոքր տանձ

3-4 փունջ ծաղկակաղամբ

Ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման ընթացքը

 

Լվանում ենք թարմ ծաղկակաղամբը, բաժանում ենք ոչ մեծ կտորների և դնում միջին կրակի վրա՝ եփելով 10-12 րոպե։ Այդ ընթացքում մաքրում ենք տանձն ու կտրատում, եփում դանդաղ կրակի վրա 10-15 րոպե։ Եփված բաղադրիչները խառնում ենք և հարում։ Ավելացնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ, նորից խառնում։ Կարող ենք խյուսը մատուցել փոքրիկին։

 

    

Բարի ախորժակ