Դդումով, գազարով և սալորաչրով խյուս

Անհրաժեշտ բաղադրիչները

100 գ կտրատված դդում

50 գ մանրացված գազար

1-2 հատ սալորաչիր

Մեկ կտոր խնձոր

 

Պատրաստման ընթացքը

Նախապես կաթսայով ջուրը եռացնում եք, ապա լցնում նրա մեջ դդումը և գազարը: 10 րոպե անց ավելացնում եք մանր կտորների վերածած սալորաչիրն ու խնձորը: Եփում եք բաղադրիչները մինչև պատրաստ լինելը: Այնուհետ հարում եք ամբողջը բլենդերի օգնությամբ: Եթե խյուսը համասեռ չի ստացվել, ավելացնում եք ջուր կամ կաթնախառնուրդ:

 

Բարի ախորժակ