Դդումով և վարսակով շիլա 6-12 ամսականների համար

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները

50 գ վարսակի փաթիլներ

100 գ դդում

30 գ գազար

Ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը

Դդումը և գազարն անհրաժեշտ է անցկացնել մանր քերիչով։ Վարսակի փաթիլները լցնում եք եռացող ջրի մեջ, ավելացնում քերած բանջարեղենը։ Զանգվածը եփում եք դանդաղ կրակի վրա մոտ 15 րոպե։ Ընթացքում լցնում եք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Պատրաստի շիլան, ըստ ցանկության, կարող եք հարել կամ ուղղակի պատառաքաղով տրորել։ Տեղավորում եք ափսեի մեջ գեղեցիկ ձևավորմամբ ու մատուցում։

 

Բարի ախորժակ