Դդմիկով և եգիպտացորենով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Դդմիկն ու եգիպտացորենը միանգամայն դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա։

Նրանց համադրությամբ խյուսը կարելի է առաջարկել հավելալ սննդի անցած երեխաներին։ Հարկավոր է վերցնել՝

․ 1 հատ դդմիկ

․ 2 ճ․գ․ եգիպտացորենի մանրահատիկ

․ Կես գազար

․ Ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման ընթացքը   

 

Առաջին հերթին պետք է դդմիկը գազարի հետ մանրացնել և խաշել, ինչի համար պետք կգա ընդամենը 15 րոպե։ Այդ ընթացքում եգիպտացորենի մանրահատիկն եք եփում, որի համար էլ կպահանջվի 10-15 րոպե։  Եփված բաղադրիչները միացնում եք և հարում՝ ավելացնելով մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ։

 

Բարի ախորժակ