Դդումով և դդմիկով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Դդումը և  գազարը հավասարապես օգտակար են երեխայի համար: Երկուսն էլ պարունակում են զգալի քանակությամբ կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:

Վերջինս անհրաժեշտ է լավ տեսողության համար և հանդիսանում է ուժեղ  հակաօքսիդանտ: Դդումը պարունակում է նաև C, E, K վիտամիններ, B խմբի գրեթե բոլոր վիտամինները։ Դդմիկում նույնպես առկա է կարոտին, վիտամին B1, B2, C: Տվյալ բանջարատեսակներով խյուս պատրաստելու համար վերցրեք՝ 

․ 1 բաժակ կտրատված դդում

․ Կես գազար

․ 1 հատ դդմիկ

․ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման եղանակը

 

Դդմիկը և գազարը վերածում ենք մանր կտորների: Խաշում ենք այս բաղադրիչները դդումի հետ մոտավորապես 15 րոպե: Պատրաստ լինելուց հետո միասին հարում ենք: Լցնում ենք ձիթապտղի ձեթն ու կրկին խառնում: Ըստ ցանկության՝ ավելացնում ջուր կամ կրծքի կաթ մոտ 40 մլ:

 

 

Բարի ախորժակ