Խնձորով և սալորաչրով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող խնձորը կարելի է համադրել վիտամիններ B, E պարունակող սալորաչրի հետ և ստանալ օգտակար խյուս: Դրա համար առանձնացրեք՝

․ 1 հատ խնձոր

․ 4-5 հատ սալորաչիր

․ 40 մլ ջուր

 

Պատրաստման եղանակը

 

Մաքրում ենք խնձորի կեղևն ու միրգը մանրացնում: Սալորաչրի հետ տեղավորում ենք փոքր կաթսայի մեջ, լցնում ջուրն ու դնում դանդաղ կրակին: Թողնում ենք 10 րոպե: Եփված բաղադրիչները հարում ենք՝ ստանալով փոքրիկի խյուսը:

 

Բարի ախորժակ