Գազարով, դդմիկով և կարտոֆիլով խյուս

6-12ամիս

Վեց ամսականից հետո փոքրիկի սննդակարգում աստիճանաբար ներառվում են տարբեր բանջարատեսակներ: Սկզբնական շրջանում ներմուծվում են այնպիսիք, որոնք դյուրամարս են  և խնդիրներ չեն առաջացնի: Այդպիսիք են գազարն ու դդմիկը, որոնց կարելի է ավելացնել, օրինակ, կարտոֆիլ ու պատրաստել սննդարար խյուս:  Այդ նպատակով մայրիկը պետք է վերցնի՝

1 միջին չափսի գազար

Կես դդմիկ

1 փոքր կարտոֆիլ

2 կաթիլ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը

 

Բանջարեղենը բաժանում ենք փոքր կտորների: Թույլ կրակի վրա եփում ենք կարտոֆիլը, դդմիկն ու գազարը 15-20 րոպե: Երբ պատրաստ լինեն, հարում ենք: Եթե պետք է, ընդհանուր զանգվածին ավելացնում ենք ջուր: Ստացված խյուսը մատուցում ենք փոքրիկին թարմ վիճակում։

 

Բարի ախորժակ