Կարտոֆիլի խյուսը երեխաների մեծ մասի սիրելի կերակրատեսակն է, ուստի այլ բաղադրիչների համադրումը կարտոֆիլի հետ կարող է և՛ բազմազանություն ապահովել, և՛ լինել հեշտ տարբերակ՝ հավելյալ բաղադրիչի համը «ընդունելի» դարձնելու ու նրա օգտակար բաղադրիչներն օրգանիզմին փոխանցելու համար։ Այս անգամ առաջարկում ենք վերցնել՝
▪️2 հատ կարտոֆիլ
▪️100 գ եգիպտացորենի մանրահատիկ
▪️1 հատ գազար
▪️ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Մանրացված կարտոֆիլը և գազարը խաշեք միասին 15-20 րոպե։ Եգիպտացորենի մանրահատիկը եփեք կրակի վրա 10-12 րոպե ու պարբերաբար խառնեք։ Պատրաստի բաղադրիչներն անհրաժեշտ է միավորել և բլենդերի օգնությամբ վերածել խյուսի։ Անպայման ավելացնում եք ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ