Տանձով և վարսակի փաթիլներով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Օրը վիտամիններով զինված սկսելու շատ լավ միջոց է  տանձով ու վարսակի փաթիլներով խյուսը: Փոքրիկին կգոհացնի խյուսի և՛ համը, և՛ բույրը: Ինչպես նաև երեխան կստանա վիտամին A, K: 

 

Ի՞նչ է անհրաժեշտ

◾ 150 գ վարսակի փաթիլներ

◾ 2 հատ տանձ

◾ Կրծքի կաթ

 

Ինչպե՞ս պատրաստել

Սկզբում քիչ քանակությամբ ջուր ենք լցնում կաթսայի մեջ, դնում կրակին և հասցնում եռման աստիճանի։ Լցնում ենք վարսակի փաթիլները, որոնք պետք է եփել 15 րոպե: Եփման պրոցեսը պետք է ընթանա մարմանդ կրակի վրա: Այդ ընթացքում մաքրում ենք տանձի կեղևը, մանրացնում միրգն ու եփում դրա փոքր կտորները 5 րոպե: Երկու բաղադրիչը խառնում ենք, ավելացնում կրծքի կաթ: Հարում ենք զանգվածը: Ստացվում է համասեռ խյուս, որը պարզապես անկրկնելի համ է ունենում։

 

Բարի ախորժակ