Հնդկահավի մսով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Փոքրիկի կերակրացանկում հնդկահավի մսով և բրոկկոլիով խյուսի ներառումը կարևոր սննդային ներմուծում է: Հնդկահավի միսը հարուստ է վիտամին B3-ով, B6-ով ու ֆոսֆորով, իսկ բրոկկոլին՝ վիտամին B9-ով: Այդ ամենն ապահովում է օրգանիզմի աճը, բջիջների նորմալ գործունեությունն ու էներգիայի արտադրությունը:

 Անհրաժեշտ բաղադրիչները

◾ 100 գ հնդկահավի միս

◾ 3-4 փունջ բրոկկոլի 

◾ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

◾ Ջուր կամ բրոկկոլիի արգանակը

 

Պատրաստման եղանակը

Հնդկահավի միսը, նախ, եփում ենք 40-50 րոպե: Բրոկկոլին լավ լվանալուց հետո մանրացնում ենք ու խաշում 6-7 րոպե: Եփված բաղադրիչները տեղավորում ենք հարիչի մեջ, լցնում ձիթապտղի ձեթը: Խառնում ենք հարիչով,  ավելացնում ենք ջուր կամ բրոկկոլիի արգանակը: Այդպիսով խյուսը դառնում է համասեռ: Կարող ենք մատուցել:

 

Բարի ախորժակ