Եգիպտացորենի խյուսը պարունակում է երեխայի համար անչափ կարևոր տարրեր: Դրանցից են, օրինակ, վիտամին B-ն, E-ն, կարոտինը: Երբ մայրիկն ավելացնում է եգիպտացորենին նաև հավի միս, սննդի օգտակարության աստիճանն աճում է: Նկատենք, որ հավի մսի մեջ կան զգալի չափով երկաթ, կալիում, կալցիում: Այնպես որ եգիպտացորենով և հավի մսով խյուս պատրաստելը կլինի հիանալի ընտրություն:
Ի՞նչ վերցնել
◾90-120 գ եգիպտացորենի մանրահատիկ
◾100 գ հավի կրծքամիս
◾1 հատ փոքր գազար
◾1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Ի՞նչ ենք անում
Առանձին եփում ենք հավի կրծքամիսը: Դրա համար կպահանջվի նվազագույնը 30 րոպե: Եգիպտացորենի մանրահատիկն այդ ընթացքում դնում ենք մարմանդ կրակին, 12 րոպե անց ավելացնում ենք քերած գազարը (գազարն ավելացնում ենք խյուսն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով): 5-7 րոպե անց համոզվում ենք, որ երկուսն էլ եփված լինեն: Երեք բաղադրիչները միասին հարում ենք: Չենք մոռանում ավելացնել ձիթապտղի ձեթը:
Բարի ախորժակ