Համադրելով ծաղկակաղամբը և բանանը՝ մեկտեղում ենք գեղեցկությունն ու օգտակարությունը: Ստացվող խյուսը լինում է ախորժաբույր, յուրահատուկ, ապահովում է փոքրիկին թարմ ուժերով և, իհարկե, վիտամինային հսկա պաշարով:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
◾3 փունջ ծաղկակաղամբ
◾2 հատ բանան
◾Կրծքի կաթ կամ ջուր
Ինչպե՞ս պատրաստել
Ծաղկակաղամբը լվանալուց հետո մանրացնում ենք, տեղավորում ենք կաթսայի մեջ և եփում մոտ 15 րոպե: Եփված բանջարեղենը խառնում ենք կտրատված բանանի հետ: Լցնում ենք վրան կրծքի կաթը և հարում: Կարող ենք նաև կրծքի կաթ չօգտագործել, փոխարենը՝ խառնել ջուր: Դա արվում է, որպեսզի խյուսը լինի համասեռ:
Բարի ախորժակ