Հնդկաձավարով, գազարով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Հրաշագործ հնդկաձավարը, պարզվում է, արյան շրջանառությունը լավացնելու հատկություն ունի: Ավելացնելով հնդկաձավարին գազար ու բրոկկոլի՝ ստանում եք երեխայի համար անգերազանցելի օգտակարությամբ սնունդ:

Ի՞նչ է անհրաժեշտ

◾ 2 ճաշի գդալ հնդկաձավար

◾ 4 կտոր գազար

◾ 1 փունջ բրոկկոլի

◾ Մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման եղանակը

Ուտեստը պատրաստվում է արագ ու հեշտ: Հնդկաձավարը գազարի հետ դնում եք եռացող ջրի մեջ և միջին կրակի վրա թողնում 14 րոպե: Ապա կաթսայում տեղավորում եք նաև բրոկկոլին՝ թողնելով զանգվածը կրակին ևս 6-7 րոպե: Անջատելուց հետո լցնում եք  ձիթապտղի ձեթը, խառնում: Ըստ ցանկության՝ մասսան տրորում եք կամ հարում:

 

Բարի ախորժակ