Ի՞նչ անել ու չանել, որպեսզի երեխան երես չառնի - 7 խորհուրդ

Դաստիրակություն
  1. Եթե որեւէ բան ցանկանում են ստանալ լացի գնով, երբե՛ք մի տվեք: Եթե պնդում են, շեղե՛ք ուշադրությունը նրանց համար որեւէ արժեքավոր բանով:
  • Եթե նրանք հիստերիա են սկսում եւ հրաժարվում վեր կենալ հատակից, ժամանակ տվեք, որ հանդարտվեն, ապա բացատրեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման պահվածքը։ 
  • Եղե՛ք հաստատակամ․ եթե արգելելուց կամ սաստելուց անմիջապես հետո զիջեք, րոպեներ անձ գրկեք ու համբուրեք երեխային, նա կկարծի, որ ամեն անգամ լացելով և ոտքերը հատակին հարվածելով կհասնի իր ուզածին։
  • Եթե երեխաները տեսարան են սարքում որևէ իր կիսելիս, ապա բացատրեք, որ կանոնը հետևյալն է՝ եթե չկիսի, այդ պարագայում ինքն էլ չի ունենա իր բաժինը։
  • Նախապես՝ նախքան որևէ խանութ մտնելը, պայմանավորվեք, թե ինչ կարող է նա ուզել։ Նրան առաջարկեք երկու տարբերակ, որոնցից կարող է ընտրություն կատարել։  Այդպես դուք կկանխեք հնարավոր անախորժ իրավիճակը։ 
  • Պահանջե՛ք, որ փոքրիկը խաղից հետո կարգի բերի սենյակը։ Եթե հրաժարվում է, օգնեք նրան՝ պրոցեսը վերածելով խաղի կամ մրցման, ապա կամաց-կամաց սովորեցրեք, որ դա իր պարտականությունն է, որի համար ինքը գովեստի է արժանանում։ 
  • Կարգապա՛հ եղեք քնելու ժամի հարցում: Փոքրիկը պետք է իմանա, որ դա չխախտվող գրաֆիկ է։ Պրոցեսը դարձրեք հաճելի՝ ամեն անգամ հիշեցնելով, որ եկել է ոչ թե քնի, այլ հեքիաթի ժամը։ 
  •  

    Երեխայի դաստիարակության հարցում հաստատակամ կեցվածք ընդունեք եւ խրախուսեք օրինակելի վարքը։ Խրախուսանքը հրաշալի միջոց է՝ հասնելու արդյունքի։