Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Որքա՞ն պետք է ավելանա 0-3 ամսական երեխայի քաշն ու հասակը։
Մինչև 6 ամսականի համար ամեն ամիս 500 գրամից մինչև 1 կգ քաշ հավաքելը համարվում է նորմալ։ Դրան զուգահեռ երեխայի հասակի՝ 2 սմ․-ով ավելացումը նույնպես համարվում է միջին նորմա: Չնայած, ամեն երեխայի համար քաշ-հասակային հարաբերակցությունը խիստ անհատական է և գնահատվում է մանկաբույժի կողմից՝ հատուկ աղյուսակի միջոցով:
Միջինում որքա՞ն պետք է քնի այս տարիքի երեխան։
Առաջին եռամսյակում պետք է քնի մոտ 17-18 ժամ: Իհարկե, սա խիստ անհատական է, 1-2 ժամ ավել կամ պակասն արդեն կախված է երեխայի ակտիվությունից, կենսառթմից, և եթե երեխան նորմալ քաշ է հավաքում և ակտիվ է արթուն ժամանակ, թեկուզ քիչ քնելու դեպքում պետք չէ անհանգստանալ:
Ինչպե՞ս ճիշտ պլանավորել նրա քունը, ո՞ր ժամերին է առավել հարմար կազմակերպել այն։
Կյանքի առաջին 3 ամսում երեխան գիշերը հաճախ է արթնանում ուտելու նպատակով, իսկ գիշերային կերկրումները խիստ խրախուսվում են՝ հաշվի առնելով, որ ակտիվանում է կաթնարտադրությունը, և կրծքով կերկարումը դառնում է ավելի հեշտ: Ցերեկվա ընթացքում մոտ 3 ժամը մեկ երեխան պետք է արթնանա ուտելու նպատակով, բայց արթուն մնալու տևողությունը երբեք չպետք է գերազանցի 2 ժամը: Եթե լրանում է նշված 2 ժամը, բայց երեխայի մոտ քնելու ցանկություն չկա, ծնողը պետք է ապահովի ցանկացած պայման քնի համար:
Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։