Կաթնաշոռը փոքրիկի սննդացանկում

Սնունդ

Կաթնաշոռը կարևոր մթերք է թե երեխաների, թե մեծահասակների համար: Այն ամրացնում է ոսկորները, ատամները, արյունը հարստացնում է կալցիումով, դրական է ազդում լյարդի աշխատանքի վրա և լավացնում է նյութափոխանակությունը:

Փոքրիկին կաթնաշոռ կարելի է տալ ութ ամսական հասակից սկսած, սակայն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին անգամ կաթնաշոռ փոքրիկին տալ սկսած մեկ թեյի գդալից` աստիճանաբար ավելացնելով ծավալը: Արդեն մեկ տարեկան հասակում երեխայի սննդացանկում կաթնաշոռը պետք է կազմի օրական 50 գրամ:

Փոքրիկին կաթնաշոռ տալուց առաջ այն պետք է լավ հարել ու վերածել միասեռ զանգվածի:

Բացի այդ, երեխային պետք է տալ հատուկ, մանկական կաթնաշոռ, որի յուղայնությունը ցածր է: