Երեխայի համար ուտելը մեծ ֆիզիկական աշխատանք է, որը խլում է էներգիա:
Մանկաբույժ Գոհար Քյարունցի համոզմամբ` այդ է պատճառը, որ երեխան ուտելիս քտնում է: Որոշ երկրներում մանկաբույժները խորհուրդ են տալիս կուրծք տալուց առաջ մերկացնել երեխային: Մասնագետն ասում է, որ մեր երկրում, հավանաբար, այդ խորհուրդը մանկաբույժից հրաժարվելու առիթ կլինի:
Ի՞նչ անել
Կերակրելիս անհրաժեշտ է հնարավորինս բարակ հագցնել փոքրիկին, չհագցնել մեկ շերտ հագուստից ավելի: Պետք է հաշվի առնել, որ երեխայի նյութափոխանակությունն ավելի ակտիվ է, քան մեծերինը: Հետևաբար նրանք քնած ժամանակ ավելի են շոգում:
Հայ ծնողները կարծում են, որ երեխային մշտապես պետք է կուշտ կերակրել, տաք, փափուկ անկողնում քնեցնել, պարտադիր 2-3 շերտ հագուստով քնեցնել՝ +25 աստիճան սենյակում: Սակայն մանկաբույժները նշում են, որ պետք է երեխային քնեցնել մեկ շերտ հագուստով, ծածկել բարակ վերմակով, սենյակում ապահովել 18-20 աստիճան ջերմություն։