Առաջին ատամիկից մինչև վերջին ատամիկի ի հայտ գալը կարող է տևել 2 տարի:
Առաջին ատամիկները սովորաբար ծկթում են ստորին ծնոտի հատվածում: 12 ամսականում ծկթում են կողային ատամները՝ սկզբում վերին, ապա ստորին ծնոտի: Այսպես, Ձեր երեխան երկու տարվա ընթացքում կունենա լիարժեք ատամնաշար:
Իսկ ահա արմատ ունեցող առաջին ատամները ի հայտ են գալիս 1.5 ամսականից
Այսպիսով՝
12-18 ամսական՝ վերին ծնոտի արմատ ունեցող առաջին ատամ
13-19 ամսական՝ ստորին ծնոտի արմատ ունեցող առաջին ատամ
16-20 ամսական՝ վերին ծնոտի կտրիչներ
17-22 ամսական՝ ստորին ծնոտի կտրիչներ
20-23 ամսական՝ ստորին ծնոտի արմատ ունեցող երկրորդ ատամ
24-26 ամսական՝ վերին ծնոտի արմատ ունեցող երկրորդ ատամ
Ի՞նչ անել, եթե փոքրիկը չի դիմանում լնդերի քորին
Ատամների ծկթման ժամկետները խիստ անհատական են և կապ ունեն՝ ինչ սնունդ է երեխան օգտագործում: Իհարկե, բժիշկները ներկայացրել են՝ ինչ հերթականությամբ են ատամները ծկթում, բայց դա ևս անհատական է և հնարավոր են շեղումներ:
Ատամների ծկթումը երբեմն ուղեկցվում է լնդերի քորով և ցավով: Կան բազմաթիվ միջոցներ լնդերի քորը մեղմելու համար: Կան գելեր, որոնք որոշակի չափով օգնում են, որ երեխաները կարողանան դիմանալ ցավին: Շատ կարևոր է պահպանել երեխայի խնամքի կանոնները, քանի որ ծկթման ժամանակ լինում է թքարտադրություն, երեխաները ձեռքերը տանում են բերանը և իրենք իրենց կարող են ինֆեկցիա հաղորդել: Ցանկալի չէ այս փուլում ծծակ օգտագործել, որովհետև երեխան կարող է այն գցել, վերցնել ու դնել բերանը, ինչի հետևսնքով կարող է միկրոբների հոսք լինել դեպի բերան:
Աղբյուրը՝ woman.ru