Ճագարի մսով վիտամինային ապուր

6-12ամիս

Անհրաժեշտ բաղադրիչները 

Ճագարի միս – 100 գ

Կարտոֆիլ – 1 հատ

Բանջարեղեն (գազար, բրյուսելյան կաղամբ, ծաղկակաղամբ)

Ջուր – 2 բաժակ 

Պատրաստման ընթացքը

Նախ՝ ճագարի միսը դնում ենք կաթսայի մեջ և այնքան ջուր լցնում, որ  ծածկի միսը, ավելին պետք չէ։ Միացնում ենք գազօջախն ու հետևում։ Երբ միսն ամբողջովին եփվի, հանում ենք և առանձնացնում փափուկ մասերը ոսկորներից։ Այնուհետ վերցնում ենք նոր կաթսա, այնտեղ տեղավորում մսի կտորներն ու մանրացված կարտոֆիլը, ավելացնում երկու բաժակ ջուր։ Գազօջախին դնելուց մոտ 30 րոպե անց ավելացնում ենք կտրատած բանջարեղենը, թողնում ևս 15 րոպե։ Վերջում ճագարի մսով այս ապուրը հարում ենք բլենդերով և տալիս փոքրիկին։ 

 

Բարի ախորժակ