Անհրաժեշտ բաղադրիչները
1/3 դդմիկ
1/2 գազար
1 հատ փոքր կարտոֆիլ
100 գ ջուր
1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
Պատրաստման ընթացքը
Շոգեխաշում ենք մաքրված և կտրատված գազարը, դդմիկն ու կարտոֆիլը:
Շոգեխաշելուց հետո բանջարեղենը տեղափոխում եք այլ ամանի մեջ, ավելացնում ջուր և ձիթապտղի յուղ: Ամենը հարում եք բլենդերով:
Կերակուրը հովացնում ենք՝ հասցնելով մոտավորապես 30°-ի:
Կես ժամում պատրաստվող այս համեղ և առողջարար ուտեստը վերջում կարող ենք զարդարել մանրացված սամիթով ու մատուցել:
Բարի ախորժակ