Վարսակի շիլան կարելի է համադրել տարբեր բանջարատեսակների հետ։ Ի՞նչ կասեք, եթե որպես հավելյալ բաղադրիչ ընտրենք բրոկկոլին։
Վարսակի փաթիլների ու բրոկկոլիի համադրությամբ պատրաստված սննդի օգտակարությունը մեծ է։ Օրինակ՝ վարսակը պարունակում է զգալի քանակությամբ վիտամին B9, որը դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա։ Բրոկկոլին էլ պարունակում է վիտամին В1, ինչը կարևոր է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին լվանում եք հոսող սառը ջրի տակ, փնջերն առանձնացնում միմյանցից։ Որպեսզի բանջարեղենը չկորցնի իր օգտակար հատկությունները, դնում եք դանդաղ կրակի վրա ու խաշում 7-10 րոպե։ Առանձին պատրաստում եք նաև վարսակը։ Վարսակի փաթիլները լցնում եք եռացող ջրի մեջ և մի քանի րոպե սպասում։ Փափուկ բրոկկոլին ու պատրաստի վարսակը խառնում եք, բլենդերով հարում։ Չեք մոռանում, իհարկե, զանգվածին ավելացնել կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Երեխայի շիլան պատրաստ է։
Բարի ախորժակ