Գազարով և դդումով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Գազարով և դդումով պատրաստված խյուսը ունի հաճելի համ և շատ օգտակար է։ Ի՞նչ է հարկավոր՝ այն պատրաստելու համար․

  • 250 գ գազար
  • 500 գ դդում
  • 0․5 -1 ճ.գ ձիթապտղի ձեթ
  • Ջուր 

 

Ինչպե՞ս ենք ստանալու

 

Նախապատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները․ մաքրեք դդմի կեղևն ու հեռացրեք սերմերը, ապա անցեք գազարը մաքրելուն: Դդումը մանր կտրատեք՝ վերածելով խորանարդների, գազարը՝ բարակ օղակների։ Փոքրիկ կաթսայի մեջ տեղավորեք գազարը և լցրեք ջուր։ Թույլ կրակի վրա թողեք 10 րոպե՝ կափարիչը կիսաբաց վիճակով։ Ավելացրեք դդմի կտորները։ Ծածկեք ու եփեք մարմանդ կրակի վրա ևս 10-15 րոպե (մինչև դդումը փափկի)։ Գազօջախի վրայից վերցնելուց հետո զանգվածի հյութը քամեք, մնացյալ բաղադրիչները հարեք, մինչև համասեռ զանգված ստանաք։ Եթե ​​ձեզ թվում է, որ խյուսը շատ խիտ է, ապա խտությունը կարգավորեք ջրի միջոցով։ Ցանկալի է ավելացնել ձիթապտղի ձեթ։

 

 

 

Բարի ախորժակ