Անհրաժեշտ բաղադրիչները
Եգիպտացորենի մանրահատիկ - 2 ճաշի գդալ
Կես խնձոր
200 գ ջուր
Ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
1․ Եգիպտացորենի մանրահատիկը լցրեք ջրի մեջ և դրեք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։
2․ Եթե զգաք, որ մոտ է եփվելուն, ավելացրեք մանրացված խնձորը, թողեք ևս հինգ րոպե։
3․ Լիարժեք փափուկ զանգվածը վերածեք խյուսի բլենդերի կամ կարտոֆիլի ճզմիչի միջոցով։ Ավելացրեք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։
Բարի ախորժակ