Համադրելով որոշ բանջարատեսակներ և մրգեր՝ մայրիկը երեխայի համար կարող է ստանալ յուրօրինակ ուտեստներ։ Դրանում համոզվելու համար առաջարկում ենք պատրաստել խյուս, որի անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- Մեկ փոքր գազար
- Կես բանան
Պետք է գազարը մաքրել ու կտրատել, եփել 15-20 րոպե։ Այնուհետ հանել կաթսայից, մի փոքր հովացնել։ Ավելացնել մանրացված բանանը, 1 ճաշի գդալ ջուր ու հարել բլենդերով։ Եթե ստացել եք նորմալ խտությամբ համասեռ զանգված, ապա խյուսը պատրաստ է, և այն արդեն կարելի է մատուցել։
Բարի ախորժակ