Հնդկաձավարով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

 

Անհրաժեշտ բաղադրիչները

 

50 գ հնդկաձավար

150 գ բրոկկոլի

Մեկ փոքր խնձոր

 

 

Պատրաստման ընթացքը

 

Նախևառաջ, հնդկաձավարը լվանում ենք և լցնում կաթսայի մեջ։ Հասցնում եք այն եռման, ապա կրակը դարձնում մարմանդ ու շարունակում եփել մոտավորապես 15-20 րոպե։ Զուգահեռ բրոկկոլին շոգեխաշում ենք։  Մաքրում ենք խնձորի կեղևը, բաժանում ենք խնձորները միջին չափի կտորների։ Արդեն իսկ եփված հնդկաձավարն ու բրոկկոլին, մանրացված խնձորը միասին հարում ենք բլենդերով։ Ընթացքում ավելացնում ենք մի փոքր ջուր։ Մեր օգտակար խյուսը պատրաստ է։

 

  

 

Բարի ախորժակ