Անհրաժեշտ բաղադրիչները
2 հատ փոքր տանձ
3-4 փունջ ծաղկակաղամբ
Ձիթապտղի ձեթ
Պատրաստման ընթացքը
Լվանում ենք թարմ ծաղկակաղամբը, բաժանում ենք ոչ մեծ կտորների և դնում միջին կրակի վրա՝ եփելով 10-12 րոպե։ Այդ ընթացքում մաքրում ենք տանձն ու կտրատում, եփում դանդաղ կրակի վրա 10-15 րոպե։ Եփված բաղադրիչները խառնում ենք և հարում։ Ավելացնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ, նորից խառնում։ Կարող ենք խյուսը մատուցել փոքրիկին։
Բարի ախորժակ