Ծաղկակաղամբով և խնձորով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Ծաղկակաղամբով և խնձորով խյուսը հետաքրքիր համադրություն է մանկական սննդակարգում: Եթե փոքրիկը չի ցանկանում ծանոթանալ ծաղկակաղամբի հետ, ապա խնձորի հետ այն հիանալի տարբերակ կլինի ծանոթությունը սկսելու գործում: Անհրաժեշտ է՝

3-4 փոքր փունջ ծաղկակաղամբ

1 կանաչ խնձոր

 

Պատրաստաման ընթացքը

Ծաղկակաղամբը լվանում ենք սառը ջրի տակ, ապա բաժանում փոքր կտորների: Խնձորի կեղևն ու կորիզները հեռացնում ենք, կտրատում: Ծաղկակաղամբը խաշում ենք 10-15 րոպե, խնձորն էլ թողնում ենք մինչև փափկելը: Երկու բաղադրիչները հարում ենք, ցանկության դեպքում ավելացնում մի փոքր կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ:

 

Բարի ախորժակ