Բանանով ու հնդկաձավով խյուսը և՛ հեշտ մարսելի է, և՛ հագեցնող փոքրիկի համար: Այդ օգտակար և հաճելի բույրով խյուսը պատրաստելուց առաջ առանձնացրեք՝
․ 50 գ հնդկաձավար
․ 30 գ բանան
․ կես խնձոր
Պատրաստման եղանակը
Հնդկաձավարը լվանալուց հետո տեղափոխում ենք եռացող ջրով լի փոքրիկ կաթսայի մեջ, կրակն իջեցնում ենք և դարձնում մարմանդ: Եփում ենք մոտ 20 րոպե՝ պարբերաբար խառնելով: Կեսից ավելացնում ենք կտրատված խնձորը, որպեսզի այն հնդկաձավարի հետ հասցնի փափկել ու համը փոխանցել: Երբ պատրաստ կլինեն, ավելացնում ենք մանրացված բանանն, ու հարում զանգվածը:
Բարի ախորժակ