Եգիպտացորենով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Թեթև և առողջարար եգիպտացորենի շիլան գազարի և դդումի հետ համադրելը  հիանալի կլինի: Առաջարկում ենք վերցնել՝

2 ճ․ գ․ եգիպտացորենի մանրահատիկ 

50 գ դդում

Կես գազար

150 գ ջուր

Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

 

 

Պատրաստման ընթացքը

 

Եգիպտացորենի մանրահատիկի վրա լցնում ենք ջուրը և դնում դանդաղ կրակին: Եփում ենք մոտ 8 րոպե: Ավելացնում ենք մանր կտրատված դդումն ու գազարը, շարունակում եփել 8-13 րոպե: Ստուգում ենք, որ շիլան եփված լինի, ապա հարում ենք այն  կամ պարզապես տրորում: Ավելացնում ենք ձիթապտղի ձեթը, կրկին խառնում: Փոքրիկին մատուցում ենք խյուսը տաք վիճակով:

 

 

 

 

Բարի ախորժակ