Բանանով և դդումով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Մայրիկը պետք է իմանա, որ դդումի առկայությունը մանկական սննդակարգում խիստ անհրաժեշտ է:

Այս բանջարատեսակում պարունակվող վիտամինները և հանքանյութերն արագացնում են մետաբոլիզմը, ակտիվացնում աղիների շարժունակությունը, լավացնում տեսողությունն ու սրտանոթային համակարգի աշխատանքը: Դդումի գույնն արդեն իսկ բավարար է լավ տրամադրություն հաղորդելու համար, և այդ առումով նրան շատ նման է բանանը: Բանանը պարունակում է տրիպտոֆան, որից օրգանիզմում սինթեզվում է երջանկության հորմոն սերոտոնինը: Այնպես որ երեխային վառ տրամադրություն փոխանցելու համար հարկավոր է պատրաստել այս երկուսի համադրությամբ խյուս: Կարող եք վերցնել՝

․ 1/2 բաժակ դդում

․ 2-3 հատ հասած բանան

․ Կաթնախառնուրդ

 

Բանանը կտրատում եք և 15-20 րոպե եփված դդումի կտորների հետ տեղափոխում բլենդերի մեջ: Մանրակրկիտ հարում եք ու ավելացնում մի փոքր կաթնախառնուրդ: Փոքրիկի սնունդը պատրաստ է:

  

 

 

Բարի ախորժակ