Վարսակով և բրոկկոլիով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Վարսակի և բրոկկոլիի համադրությամբ խյուսի օգտակարությունն անվիճելի է: Համեղ, թեթև վարսակի ու վիտամիններով հարուստ բրոկկոլիի միախառնման արդյունքում ստացվում է հետաքրքիր համով խյուս: Այն պատրաստելու համար հարկավոր է՝

150 գ վարսակի փաթիլներ

120 գ բրոկկոլի

1 գազար

Կես ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

 

Պատրաստման ընթացքը

 

Նախապատրաստեք բանջարեղենը. բրոկկոլին լավ լվանալուց հետո կտրատեք և տեղափոխեք կաթսա, քերիչով անցկացրեք գազարը: Խաշեք բրոկկոլին 6-8 րոպե, իսկ գազարը վարսակի հետ՝ 10-15 րոպե: Վարսակի եփման ժամանակահատվածը կախված է վարսակի տեսակից: Տվյալ բաղադրիչները խառնեք, համեմեք ձիթապտղի ձեթով ու հարեք: Վերջում մի փոքր հովացրեք խյուսը և մատուցեք փոքրիկին:

 

Բարի ախորժակ