Գազարը քաղցր է, համեղ և սննդարար տարրերի շտեմարան փոքրիկի համար:
Հարուստ է վիտամին K-ով, որն ապահովում է արյան մակարդումը, մասնակցում ոսկրերի ձևավորմանն ու վերականգնմանը։ Գազարին կարելի է ավելացնել տարբեր մրգեր, այդ թվում՝ տանձ, և պատրաստել խյուս։ Ի դեպ, տանձը համարվում է բնական «հակաբիոտիկ», պարունակում է եթերային յուղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի պաշտպանությունը, դիմակայել վարակիչ հիվանդություններին, դրսևորել հակաբորբոքային ազդեցություն ու անգամ պայքարել դեպրեսիայի դեմ։ Իսկ հիմա ձեզ ներկայացնում ենք հետաքրքիր բաղադրատոմս՝
▪️1 բաժակ կտրատված գազար
▪️2 հատ տանձ
▪️Կաթնախառնուրդ
Անհրաժեշտ է տանձի կեղևը մաքրել, ապա միրգը մանրացնել։ Կտրատված գազարը դրեք կրակի վրա ու եփեք 10 րոպե։ Ավելացրեք վրան տանձը, շարունակեք եփել մոտ 5-7 րոպե։ Տվյալ ժամանակահատվածում երկու բաղադրիչները պետք է հասցնեն փափկել։ Փափուկ զանգվածը կաթնախառնուրդի հետ հարում եք և ստանում երեխայի ուտեստը։
Բարի ախորժակ