Արագ պատրաստվող ուտեստների շարքում խնձորով և բրոկկոլիով խյուսը զբաղեցնում է առանձնակի տեղ: Տեսքով պարզ, կանաչ կերակուրն այդ հեշտորեն պատրաստվելուց բացի տալիս է փոքրիկին մեծ քանակությամբ վիտամիններ: Դրանց մեջ են վիտամին A-ն,B-ն, C-ն, E-ն, K-ն: Առաջարկում եք առանձնացնել՝
2-3 հատ խնձոր
2 փունջ բրոկկոլի
Ջուր
Ինչպե՞ս պատրաստել
Հոսող ջրի տակ լավ լվացված բրոկկոլին մանրացրեք, ապա մաքրեք խնձորը և նույն կերպ կտրատեք։ Տեղավորեք դրանք կաթսայի մեջ ու հետևեք եփվելուն, որը պետք է տևի 7-8 րոպե։ Այնուհետ բաղադրիչները հարեք և ստուգեք համասեռ լինելը։ Խտությունը կարելի է կարգավորել ջրի օգնությամբ։
Բարի ախորժակ