Դդումով, ծաղկակաղամբով և գազարով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Դդումով խյուսը, որը ներառում է նաև ծաղկակաղամբ ու գազար, դուր է գալիս երեխային և՛ իր համով, և՛ տեսքով ու բույրով: Միավորելով այդ երեք բաղադրիչները՝ խյուսը փոխանցում է փոքրիկին վիտամին PP, որն անհրաժեշտ է խոլեսթերինի մակարդակի և նյարդային համակարգի աշխատնաքի կարգավորման համար: Ուտեստը պատրաստելու համար վերցրեք՝    

◾ 100-120 գ դդում

◾ 3 փունջ ծաղկակաղամբ

◾ 2 հատ գազար

◾ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Ինչպե՞ս պատրաստել  

 

Անհրաժեշտ է դդումը մաքրել կորիզներից և կտրատել քառակուսաձև, դնել գազօջախին ու հետևել եփմանը: Այդ ընթացքում լավ մանրացրեք ծաղկակաղամբն ու գազարը, խաշեք մոտավորապես 15 րոպե: Եթե բոլոր բաղադրիչները պատրաստ են, ապա տեղավորեք բլենդերի մեջ:  Հարեք դրանք՝ ավելացնելով ձիթապտղի ձեթը:

 

Բարի ախորժակ