Խնձորով և կարտոֆիլով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Մրգերի և բանջարեղենի միջոցով մենք ստանում ենք հակաօքսիդանտներ, որոնք պետք են ազատ ռադիկալների չեզոքացման համար:

Երբ տվյալ ազատ ռադիկալների քանակը զգալիորեն գերազանցում է նորման, հնարավոր է՝ լինի սպիտակուցների կառուցվածքի փոփոխություն, խախտվի կալցիումի մակարդակը, ինչն իր հերթին կբերի զանազան հիվանդությունների զարգացման։ Իհարկե, մեր օրգանիզմն ունի իր պաշտպանական մեխանիզմները, սակայն նրան անհրաժեշտ են «օգնական ուժեր» (հակաօքսիդատները, որոնք պարունակվում են սննդում)։ Փոքրիկի համար հակաօքսիդանտների աղբյուր կարող են լինել  կարտոֆիլը և խնձորը։ Ավելացրեք այդ երկուսին տանձն ու պատրաստեք առողջարար խյուս։

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

․ 1 հատ կարտոֆիլ

․ 2 հատ փոքր խնձոր

․ 1 հատ տանձ

․ Ջուր

  

Խնձորի կեղևն ամբողջությամբ մաքրում ենք, ապա խնձորը լավ մանրացնում: Նույնը կրկնում ենք տանձի պարագայում: Կտրատված միրգը եփում ենք 7-8 րոպե, իսկ կարտոֆիլի միջին չափի կտորները խաշում ենք 15-18 րոպե: Հետևում ենք, որպեսզի փափկեն, բայց լիովին փխուր չդառնան: Բաղադրիչները տեղավորում ենք բլենդերի մեջ։ Հարում ենք՝ ավելացնելով քիչ քանակությամբ ջուր։ Զանգվածը պետք է համասեռ ստացվի։ Ավարտելուց հետո մատուցում ենք։

 

 

 

Բարի ախորժակ