Դդմիկով և հավի մսով խյուս 6-12 ամսականների համար

6-12ամիս

Դդմիկով և համի մսով խյուսը փոխանցում է օրգանիզմին շատ կարևոր վիտամիններ, մասնավորապես՝ վիտամին A-ն ու B-ն։ Ուտեստն առավել հետաքրքիր և հարուստ դարձնելու համար կարելի է ներառել դդում։ Պատրաստելու նպատակով վերցրեք՝

✓ 50 գ համի կրծքամիս

✓ 1 հատ դդմիկ

✓ մի քանի կտոր դդում

✓ 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

 

Ինչպե՞ս պատրաստել

 

Դդմիկն ու դդումը կտրատում ենք կլոր-կլոր և խաշում իրար հետ 20 րոպե։ Առանձին եփում ենք հավի միսը, ապա նրա արգանակը դատարկում, քանի որ այն չի օգտագործվելու։ Պարաստի բանջարեղենի ու մսի վրա լցնում ենք ձիթապտղի ձեթը, սկսում հարել։ Եթե խյուսն այդքան էլ համասեռ չի ստացվել, խտությունը կարգավորում ենք պարզապես տաք ջրի միջոցով։

     

Բարի ախորժակ