Բրինձը և բրոկկոլին, լինելով հիպոալերգեն սննդատեսակներ, անվտանգ են երեխայի համար: Տալիս են փոքրիկին այն ամենն, ինչ անհրաժեշտ է նրա ֆիզիկական ճիշտ զարգացման համար: Առաջարկում ենք վերցնել՝
◾70-100 գ բրինձ
◾2 փունջ բրոկկոլի
◾Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Խյուսի պատրաստման ընթացքը
Սննամթերքը լվանում ենք: Առաջին հերթին բրինձն ենք լցնում ջրի մեջ և սկսում եփման պրոցեսը: 14-15 րոպե անց ստուգում ենք բրնձի վիճակը: Ավելացնում ենք մանրացված բրոկկոլին: Թողնում ենք ընդհանուր զանգվածը դանդաղ կրակին դեռ 6-7 րոպե: Հետո վերցնում ենք կրակի վրայից ու խառնում զանգվածին ձիթապտղի ձեթն ու հարում: Երեխայի խյուսը պատրաստ է:
Բարի ախորժակ