Մայրիկն արդեն «ծանոթացրե՞լ» է փոքրիկին դդմի և սալորաչրի հետ: Եթե այո, ապա հրաշալի կլինի մատուցել երեխային այդ երկու բաղադրիչներից բաղկացած խյուս: Տվյալ խյուսը չափավոր քաղցր է ու հագեցած վիտամիններով: Մեկ բաժին պատրաստելու համար կարող եք վերցնել՝
◾Դդումի ոչ մեծ կտոր
◾4 հատ սալորաչիր
◾100 մլ ջուր
Ինչպե՞ս պատրաստել
Սալորաչիրը լվանում ենք, իսկ դդմի կեղևը և սերմերը մաքրում: Մանրացնում ենք դդումը, տեղավորում ջրով կաթսայի մեջ ու եփում մարմանդ կրակի վրա: 10 րոպե անց ավելացնում ենք կտրատված սալորաչիրը: Շարունակում ենք եփել ևս 10-12 րոպե: Եփված դդումը և սալորաչիրը հարում ենք՝ դարձնելով համասեռ զանգված:
Բարի ախորժակ