Հնդկաձավարով և ծաղկակաղամբով խյուսը, որը նաև խնձոր է պարունակում, փոքրիկի օրգանիզմի համար երկաթի աղբյուր է: Իհարկե, ուտեստը փոխանցում է այլ արժեքավոր տարրեր նույնպես: Ուստի տատանվելու կարիք չկա՝ համադրե՞լ այդ բաղադրիչները, թե՞ ոչ: Համադրում ենք միանշանակ և ստանում առողջարար, բուրումնալից կերակուր:
Անհրաժեշտ է՝
◾100 գ հնդկաձավար
◾2 փունջ ծաղկակաղամբ
◾Կես խնձոր
◾1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Հնդակաձավարը լավ լվանում ենք և սկսում եփել: Ծաղկակաղամբն ու խնձորը մանրացնում ենք: Ծաղկակաղամբը խաշում ենք 15 րոպե, իսկ խնձորը՝ 5 րոպե: Պատրաստի հնդկաձավարը բանջարեղենի ու մրգի հետ խառնում ենք: Հարում ենք՝ ավելացնելով ձիթապտղի ձեթը: Կարող ենք համտեսել:
Բարի ախորժակ