Շնորհիվ իր բաղադրիչների՝ տանձն ունենում է թարմացնող և դրական ազդեցություն մաշկի վրա: Պարունակելով վիտամին A, B1, B2, C, ֆոլաթթու, նիացին՝ միրգն օգնում է հավասարակշռել մաշկի pH-ը: Փոքրիկին մատուցելիս այն կարելի է համադրել քիչ քանակությամբ հավի մսի հետ: Հավի միսն իր հերթին պրոտեինի աղբյուր է:
Անհրաժեշտ է՝
◾ 2 տանձ
◾50 գ հավի միս
◾Ջուր
Ինչպե՞ս պատրաստել խյուսը
Ընտրված հավի կրծքամիսը մանրացնում ենք և կտորները խաշում: Այնուհետ գազօջախին դնում ենք մանրացված տանձը՝ եփելով 4-5 րոպե: Պատրաստի բաղադրիչներն անհրաժեշտ է միավորել բլենդերի մեջ: Հարելիս ավելացնում ենք մի փոքր ջուր: Կարող ենք ավելացնել նաև կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ:
Բարի ախորժակ