Երեխան գոնե մեկ անգամ պետք է փորձի գազար, բրինձ ու կարտոֆիլ պարունակող խյուս: Փորձարկումից հետո մայրիկը կտեսնի, որ փոքրիկն իսկապես հավանել է ուտեստը:
Հարկավոր է՝
◾ 70 գ բրինձ
◾1 փոքր կարտոֆիլ
◾2 հատ գազար
◾ Ձիթապտղի ձեթ
Ինչպե՞ս պատրաստել խյուսը
Բրինձը, նախ, ջրով ամանում թողնում ենք մեկ րոպե, հետո լվանում հոսող ջրի տակ: Կրկնում ենք երկու անգամ, որպեսզի ամբողջությամբ մաքուր լինի: Եփում ենք մարմանդ կրակի վրա: Ընթացքում միջին չափսով կտրատում ենք կարտոֆիլը և գազարը, խաշում միասին 15 րոպե: Եփված բրինձը միացնում ենք բանջարեղենին, ավելացնում կես կամ մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ ու սկսում լավ տրորել: Տրորիչի փոխարեն կարող եք օգտագործել բլենդերը:
Բարի ախորժակ